Եվրամիությունը մտադիր է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ «Սիրիայում դաժանություններին վերջ դնելու համար»։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է RFI-ն։

«Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները ցուցադրում են անհրաժեշտ վճռականությունը՝ ընդդեմ բարբարոսական քիմիական հարձակումների։ ԵՄ-ն կաշխատի ԱՄՆ-ի հետ՝ Սիրիայում դաժանություններին վերջ դնելու համար»,-Twitter-ի իր էջում գրել է Դոնալդ Տուսկը։ 

Ապրիլի 7-ի գիշերը ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Շայրաթ ավիաբազային՝ պատճառաբանելով Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակումը։ Վաշինգտոնը դրա պատասխանատու է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։