Ֆիլիպիններում կլինիկան օգտագործել է Ռոսոմախայի դերում հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանի լուսանկարը թլպատումը գովազդելու համար, հայտնում է UPI–ն։
Գովազդային պաստառի լուսանկարը հայտնվել է ամերիկացի բլոգեր Ջոուի Դեվիլի Twitter-ում։ Լուսանկարում Ջեքմանը ցույց է տալիս իր սուր մետաղական ճանկերը։
Դերասանի լուսանկարի տակ գրված է․ «Մատչելի տարբերակ՝ իսկական հիվանդանոցում, իսկական բժշկի կողմից։ Անցավ թլպատումը երաշխավորված է»։
Դեվիլան իր բլոգում գրել էր, որ կլինիկան հաստատ վարկանիշային խնդիրներ ունի, քանի որ դրա Facebook-յան էջում բազմաթիվ բացասական մեկնաբանություններ կան։ Նրա կարծիքով գովազդի հեղինակները հույս ունեն այս ձեւով շահել ծնողների վստահությունը, որոնք երեխաներին պատրաստում են թլպատման։




























