Գիտնականներն ապացուցել են, որ մեկ գավաթ շամպայնից օգուտը հավասար է զբոսանքի օգտակարությանը: Փրփրուն ըմպելիքը նվազեցնում է ճնշումը, լավացնում արյան շրջանառությունը, ուղեղը հագեցնում թթվածնով: Այս մասին գրում է Oane-ն:

Գիտնականների կարծիքով՝ շամպայնը նվազեցնում է նաեւ խոլեստերինի մակարդակը, ինչը կարեւոր է սրտային եւ իշեմիկ հիվանդությունների կանխարգելման համար:

Շամպայնի բաղադրության մեջ պոլիֆենոլներ կան, որոնք նվազեցնում են սրտային պաթոլոգիաների առաջացման եւ զարգացման վտանգը, ամրացնում անոթային համակարգը, ուժեղացնում օրգաներում եւ հյուսվածքներում արյան շրջանառությունը: Պոլիֆենոլները նաեւ բնական հակաբիոտիկներ են: