ԱՄՆ-ի բնակչին հաջողվել է օղի ստեղծել, որը վնաս չի հասցնում օրգանիզմին: Այս մասին հաղորդում է RuNews24-ը:

Ամերիկացին անվնաս ալկոհոլային խմիչք ստեղծելու մասին սկսել է մտածել դեռեւս ուսանողության տարիներին, բայց քիմիկոսի փոխարեն հոգեբան է դարձել: Որոշ ժամանակ անց տղամարդը որոշել է ամեն դեպքում իրականություն դարձնել ծրագրերը:

Նրան հաջողվել է օրգանիզմի համար անվնաս ալկոհոլ ստեղծել սպիրտի եւ դրա հետեւանքները մեղմացնող նյութերի օգնությամբ: Խմիչքը կոչվում է Bellion, այն արդեն վաճառվում է ամերիկյան 11 նահանգներում: