Գերմանական Volkswagen արտադրողի T սերիայի մեքենաները 2017 թվականին 70-րդ տարեդարձն են նշում: Այդ կապակցությամբ կոնցեռնը հայտարարել է զեղչերի մասին: Ընդ որում՝ դրանք վերաբերում են ընկերության արտադրած մեքենաների բազմաթիվ մոդելների:

Զեղչերի մեծ մասն արվել է Multivan, Caravelle, ինչպես նաեւ Amarok, Caddy եւ Transporter մոդելների համար: Դրանք 15%-ով ավելի էժան են վաճառվում:

Volkswagen Multivan գնելիս հնարավոր կլինի նաեւ գնի մեջ ներառել կլիմատ-կոնտրոլ, նորացված լուսարձակներ, ջեռուցիչ եւ այլն: Volkswagen Caravelle-ն էլ կառաջարկվի Composition Media ժամանցային համակարգով: