Շվեդիայի ոստիկանությունը Ստոկհոլմի կենտրոնում ահաբեկչությունից հետո քաղաքի Սոլենտունա արվարձանում մի շարք գործողություններ է անցկացրել: Երկու մարդու ուղարկել են հարցաքննության, հայտնում է Aftonbladet պարբերականը:

Ոստիկանության ներկայացուցիչ Չել Լինդգրենը Expressen-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ իրավապահների շուրջկալները, որոնք ձեռնարկվել են շաբաթ եւ կիրակի, կապված են ահաբեկչության եւ ծագումով Ուզբեկստանից 39 տարեկան տղամարդու ձերբակալության հետ:

Ուրբաթ առեւանգված բեռնատարը, որը պատկանում էր Spendrups ընկերությանը, Ստոկհոլմի կենտրոնում մարդկանց վրաերթի է ենթարկել: Ոստիկանության տվյալներով՝ 15 մարդ վիրավորվել է, 4 մարդ զոհվել: Ահաբեկչության գործով միակ ձերբակալվածը ծագումով Ուզբեկստանից 39 տարեկան տղամարդն է, որը, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, համակրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ենթադրվում է, որ նա է եղել բեռնատաի ղեկին: