Ստոկհոլմի ահաբեկչության գործով 5 մարդ ձերբակալվել է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Յան Էվենսոնը:

«Ներկայումս 5 մարդ ձերբակալված է»,- նշել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչը:

Նա ձերբակալության մանրամասները չի հայտնել: Նրա խոսքով՝ հնարավոր է, հարցաքննությունից հետո ձերբակալվածներն ազատ արձակվեն:

Էվենսոնը հայտնել է, որ Ստոկհոլմի ահաբեկչության գործով նոր հարցաքաննություններ են անցկացվել: «Հետաքննությունը շարունակվում է, մենք 500 հարցաքննություն ենք կատարել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ մեծ քանակով հանցանշաններ եւ վկայություններ են հավաքվել:

Հաստատվել է չորս զոհվածների ինքնությունը: Նրանցից մեկը Մեծ Բրիտանիայի հպատակ է, երկրորդը՝ Բելգիայի, եւս երկուսը՝ Շվեդիայի: Նրանց զոհվելու մասին տեղեկացրել են ընտանիքներին եւ դեսպանատներին: