Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, սարքը գործարկվել է Շուհադա փողոցում, հայտնում է ON-TV-ն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ կիրակի պայթյուն է որոտացել Ալեքսանդրիայի եկեղեցում: Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ այնտեղ կարող էր լինել Թեոդորոս Երկրորդ պատրիարքը, բայց նա չի տուժել: Նախնական տեղեկություններով՝ պայթյունն իրագործել է մահապարտը: Ներկայումս հայտնի է 6 զոհվածի մասին, 40 մարդ վնասվածքներ է ստացել:




























