Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաք Ալեքսանդրիայում եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը աճել է մինչեւ 6 մարդ, եւս մոտ 40 մարդ տուժել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալեքսադրիայի եկեղեցում կարող էր լինել Ղպտի եկեղեցու պատրիարք Թեոդորոս Երկրորդը՝ այստեղ է գտնվում նրա նստավայրը:
«Ալ-Վաթան» պարբերականը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցու մուտքի մոտ:
Ավելի վաղ Եգիպտոսի Թանթա քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 30 մարդ զոհվել էր:
Կիրակի աշխարհի քրիստոնյաները նշում են Ծաղկազարդի կիրակին:




























