2009թ. առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանում նվազել է մսի արտադրությունը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009թ.-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները Հայաստանում նվազել են 7 տոկոսով եւ կազմել 26794 տոննա:

Ի դեպ, մսի արտադրության նվազմանը զուգահեռ աճել է մսամթերքի արտադրության ծավալները: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ՝ մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 41,5 տոկոսով եւ կազմել 2200 տոննա: