Ամերիկացիների մեծամասնությունը հավանության է արժանացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի Հոմս նահագում ռազմաբազային հարվածելու որոշումը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
CBS հեռուստաալիքի հրապարակած հարցման տվյալները, որը տեղի է ունեցել ապրիլի 7-9-ը, նաեւ վկայում են այն մասին, որ այդ քայլը նպաստել է պետության ղեկավարի վարկանիշի բարձրացմանը։
Հետազոտության տվյալներով՝ ամերիկացիների 57 տոկոսն աջակցում են Սիրիայի ռազմական օբյեկտներին հարվածները։ ԱՄՆ-ի քաղաքացիների միայն 18 տոկոսն են հայտարարել, որ Սիրիա պետք է ցամաքային զորքեր ուղարկել։ Հարցման ենթարկվածների 70 տոկոսը կարծիք է հայտնել, որ նման որոշումներ ընդունելիս անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը։ CBS-ը նշում է, որ ամերիկացիներն աջակցում են այդ գործողությանը հիմնականում այն պատճառով, որ անբարոյական են համարում քիմիական զենքի կիրառումը։
Համաձայն հարցման տվյալների՝ Սիրիային հարվածելուց հետո Թրամփին հավանության արժանացնելու վարկանիշը հասել է մինչեւ 43 տոկոս։




























