Ապրիլի 9-ին, ժամը 9-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երեւան քաղաքում՝ Հրազդանի կիրճում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել հարակից ձորակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը՝ 58-ամյա Ալեքսանդր Յուգոնյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: