Աֆղանստանի անվտանգության ուժերը երկրի հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ղեկավարներից մեկին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է աֆղանական Սարի Փուլի նահանգապետը:

«Սպանվել է ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներից Քարի Շեր Մուհամմեդը, որը հայտնի է «առյուծ» մականունով: Ոչնչացվել են նաեւ նրան ուղեկցող երեք թիկնապահներ»,- Facebook-ում գրել է նահանգապետը:

Պաշտոնյան հաղորդել է, որ ահաբեկիչները սպանվել են Սայադ շրջանում բախումների ընթացքում: