Տավուշի մարզի Իջեւանի շրջանի անտառներում կտրատված ծառերի վերաբերյալ տարածված տեսաձայնագրության վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել:

Նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացի` Հ. Ռ.-ն եւ Պ. Դ.-ն: Տեղում արձանագրվել է 23 ապօրինի հատված ծառ:

Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: