Քալիֆորնիայի Սան Բերնարդինոյի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժել է առնվազն 4 մարդ: Երկու աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Տուժողների թվում է ուսուցիչը, հայտնում է ABCnews-ը: Նախնական տեղեկություններով՝ հնարավոր է, որ կասկածյալը զոհվել է: Հաղորդվում է, որ դպրոցի տարածքը շրջափակված է, աշակերտներին դպրոցից տարհանում են:

Վկայակոչելով Սան Բերնարդինոյի ոստիկանապետ Ջարոդա Բուրգանին՝ Reuters-ը տեղեկացրել է, որ իրականացվել է սպանություն եւ ինքնասպանություն: «Մենք կարծում ենք, որ սա սպանություն է եւ ինքնասպանություն: Այն կատարվել է դասարանում: Երկու աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց»,- Twitter-ում գրել է Բուրգանը: