Սան Բերնարդինոյի դպրոցում հրաձգության հետեւանքով 2 մարդ զոհվել է, եւս երկու մարդ վիրավորվել: Ոստիկանությունը պնդում է, որ կասկածյալը զոհվել է: Հաղորդվում է, որ երկու աշակերտ հիվանդանոց է տեղափոխվել, փոխանցում է AP-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ տուժողների թվում է ուսուցիչը:
Ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ միջադեպը տեղի է ունեցել «կենցաղային վեճի» պատճառով:
Վկայակոչելով Սան Բերնարդինոյի ոստիկանապետ Ջարոդա Բուրգանին՝ Reuters-ը տեղեկացրել է, որ իրականացվել է սպանություն եւ ինքնասպանություն:




























