«Տաթեւի թեւեր» ճոպանուղու փիարը Euronews-ով իրականացնելու համար Հայաստանի կառավարությունը պետական բյուջեից ծախսել է 130 հազար եվրո։ Euronews-ը մեկ շաբաթվա ընթացքում հեռարձակել է ճոպանուղուն նվիրված 2 տեսաֆիլմ: Առաջինը նվիրված էր ճոպանուղու տեխնիկատնտեսական պարամետրերին, երկրորդը՝ Տաթեւի համալիրին՝ որպես պատմամշակութային արժեք։ Տեսահոլովակները հեռարձակվել են ամեն օր՝ օրական 20 անգամ։

Բացի այդ՝ կառավարությունը 28 մլն դրամ (մոտ 80 հազ. դոլար) է ծախսել օտարերկրյա մոտ 2 տասնյակ զբոսաշրջիկներին Տաթեւ բերելու համար։