ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել՝ Սիրիային ցուցաբերած Մոսկվայի աջակցության պատճառով, հաղորդում է Associated Press-ը։

Պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը պետք է ընտրություն անի «ԱՄՆ-ի եւ ողջախոհ երկրների միջեւ մի կողմից, մյուս կողմից Իրանի, «Հըզբոլլահ» խմբավորման եւ Բաշար Ասադի ռեժիմի միջեւ»։

«Մենք ցանկանում ենք մեղմացնել սիրիացի ժողովրդի տառապանքները։ Ռուսաստանը կարող է այդ ապագայի մասը դառնալ եւ կարեւոր դեր խաղալ կամ պահպանել իր կապն այդ խմբի հետ, որը մեր կարծիքով, Ռուսաստանի շահերին չի ծառայի երկարժամկետ հեռանկարով», — ասել է նա։