Ստոքհոլմի հարձակումից հետո ձերբակալված 39-ամյա ուզբեկը խոստովանել է, որ ահաբեկչական գործողություն է իրականացրել։ Այս մասին ապրիլի 11-ին, կասկածյալի ձերբակալության միջնորդագրի քննարկկման ընթացքում հայտարարել է նրա փաստաբանը, հաղորդում է DW-ն։
Այդ հայտարարությունից հետո նիստը փակ ռեժիմով է ընթացել։
Ուրբաթ օրը՝ ապրիլի 7-ին, Ստոքհոլմի կենտրոնում, բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչից հետո բախվել է խանութի ցուցափեղկին ու այրվել։ Դրա հետեւանքով 15 մարդ վիրավորվել է, 4 մարդ՝ զոհվել։




























