Օհայոյում կինը մեղադրվում է տաքսու վարորդին բռնաբարելու ու կողոպտելու մեջ, գրում է Metro–ն։ Ըստ աղբյուրի՝ Բրիթանի Քարթերն ու նրա երկու ընկերները, որոնցից մեկի անունը Քորի Ջեքսոն է, իսկ մյուսինը չեն հայտնում, տաքսի էին պատվիրել։

Երբ մեքենան ժամանել է, Ջեքսոնը հանել է դանակը, դրանով սպառնացել վարորդին, իսկ Բրիթանին բռնաբարել է խեղճին։ Ոստիկանությունը համարում է, որ նա «միտումնավոր հարկադրել է» տաքսու վարորդին սեռական հարաբերություն ունենալ իր հետ «ուժով կամ էլ ուժի կիրառման սպառնալիքով»։ Դրանից հետո նրանք վարորդի գրպանից 32 դոլար են գողացել։ Քարթերին կալանավորել են, իսկ Ջեքսոնը փախուստի մեջ է։ Երրորդ աղջկան ոստիկանությունը մտադիր չէ մեղադրանք առաջադրել։

Ավելի վաղ Բրիթանիին երկու անգամ պատասխանատվության են կանչել թմրադեղեր պահելու համար։

 Ավելի վաղ Բրիթանիին երկու անգամ պատասխանատվության են կանչել թմրադեղեր պահելու համար։