Գերմանիայի նախարարների կաբինետը նոյեմբերի 17-ին հավանություն է տվել կենսաթոշակային տարիքը 65-ից 67 տարեկանի հասցնելու օրինագծին: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2012-ից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես իր զեկույցում նշել է աշխատանքի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը, նման որոշման համար կան բոլոր նախադրյալները: Ներկայումս 60-65 տարեկան գերմանացիների շրջանում զբաղվածությունն աճել է մինչեւ 38 տոկոսի: Կառավարության գնահատականով այդ միտումը պահպանվելու է մինչեւ 2012թ., եւ կենսաթոշակային տարիքի ավելացումը պարզապես անհրաժեշտ կլինի: