Այսօր` նոյեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում իրականացվել է 5,3 մլն դոլարի առուվաճառք՝ 1դոլար/360 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը նույնպես կազմել է 360։ Նոյեմբերի 16-ի համեմատ դրամն արժեւորվել է 0,4 տոկոսով։
Դրամի արժեւորման հիմնական պատճառը տնտեսության կողմից բանկերին առաջադրվող դրամի մեծ պահանջարկն է։ Մասնավորապես՝ տեղի է ունենում վարկերի ապադոլարիզացիա՝ վերջին շաբաթներին դրամային վարկերի ծավալը զգալիորեն գերազանցում է դոլարային վարկերի ծավալին։





























