Խոլերայի բռնկումը Սոմալիում 85 մարդու կյանք է խլել, հայտնել են միջազգային բարեգործական կազմակերպությունից, փոխանցում է Սինհուան։

Վերջին տասը օրերին 28 մարդ է մահացել ու եւս 167-ը հոսպիտալիզացվել։

Սոմալիի միայն մեկ շրջանում հունվարից սկսած գրանցվել է խոլերայով հիվանդացության 1600 դեպք, որոնցից 57-ը՝ մահացու ելքով։

Կարմիր խաչի ու Կարմիր կիսալուսնի միջազգային ֆեդերացիայի առողջապահության բաժանմունքի տնօրեն Ջուլի Հոլն ասել է, որ 2011-ին Սոմալիում սովից հյուծված տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել դիարեայի նման կանխվող ու բուժվող հիվանդություններից։