Հաստատվել է Ալեքսանդրիայի քրիստոնեական եկեղեցում ինքն իրեն պայթեցրած մահապարտ ահաբեկչի անձը։ Պարզվել է, որ ահաբեկիչը 31-ամյա Մահմուդ Հասան Մուբրակ Աբդուլան է եղել, Սուեցի շրջանի բնակիչ, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ԵգիպտոսիՆԳՆ-ի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին եգիպտական երկու քաղաքներում՝ Տանտայում ու Ալեքսանդրիայում ահաբեկչություններ են տեղի ունեցել։ Պայթյունների հետեւանքով 44 մարդ է զոհվել։ Պատասխանատվությունը ստանձել է ԻՊ խմբավորումը։




























