Մոսկվայի իրավապահ մարմինները փնտրում են հանցագործին, ով գազային ատրճանակից կրակել է թատրոնի եւ կինոյի դերասան Վլադիմիր Վդովիչենկովի ուղղությամբ: Անհայտ անձը կրակել է ճանապարհա-տրասնպորտային պատահարի արդյունքում բռնկված կռվի ժամանակ: Դերասանը ստացել է երեք հրազենային վնասվածք` մեկը կզակին, երկրորդը` կրծքին, երրորդը` թեւի տակ:
Վդովիչենկովը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Audi Q5 ավտոմեքենան, որի ղեկին նստած է եղել դերասանը հարվածել է Nissan X Trail-ին: Բախումից հետո սկզբից վարորդները կռվի են բռնվել, այնուհետեւ հրաձգություն է տեղի ունեցել: Nissan X Trail-ի վարորդը դիմել է փախուստի:
Նշենք, որ Վլադիմիր Վդովիչենկովը հայտնի է դարձել «Բրիգադա» հեռուստասերիալում «Ֆիլի» դերակատարությամբ:
Նա նկարահանվել է նաեւ «Կամենսկայա», «Բումեր», «Տարաս Բուլբա» ֆիլմերում:



























