Սենեգալի հարավ- արեւելքում կրոնական ուխտագնացության վայրում բռնկվել է հրդեհ, որի հետեւանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ավելի քան հարյուր մարդ էլ վիրավորում է ստացել։
«Սինհուայի» փոխանցմամբ ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է շենքի ծղոտե կտուրի վրա, որտեղ անցնում էր կրոնական միջոցառում, ինչի հետեւանքով էլ բազմաթիվ տուժածներ են եղել։ Իսկ հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն։
Սենեգալի նախագահ Մակի Սալը ցավակցել է զոհվածների ընտանիքներին, հայտնելով, որ հետաքննություն անցկացնելու համար դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության աշխատակիցները։
Կրոնական միջոցառումը սկսվել էր ապրիլի 8-ին ու պետք է տեւեր մինչեւ ապրիլի 17-ը։




























