Պետական բյուջեում 2010 թ. արտասահմանյան գործողումների համար նախատեսված է 300 մլն դրամ (մոտ 800 հազ. դոլար)։ Սակայն այդ գումարը սպառվել է, իսկ պաշտոնյաները դեռ շարունակում են գործուղվել արտասահման։ Հենց միայն վարչապետի որոշմամբ 26 գործուղվածներ սպասում են իրենց հայտերի բավարարման, բացի այդ 20 մլն դրամի (մոտ 55 հազ. դոլար) թերֆինանսավորում կա այլ մակարդակներում։

Պաշտոնյաների արտասահմանյան շրջագայությունները չսահմանափակելու համար կառավարությունը լրացուցիչ 50 մլն դրամ (մոտ 140 հազ. դոլար) կհատկացնի այդ նպատակով։ Որոշումը կառավարության նիստում կքննարկվի նոյեմբերի 18-ին։