Միլի Մեջլիսի պատգամավոր Իլհամ Ալիեւն առաջարկել է արգելել խորհրդարանի նախասրահում ծխելը։

Report-ի փոխանցմամբ Ի․ Ալիեւն այդ մասին առաջարկել է «Ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման մասին» օրինագծի քննարկման ժամանակ, խորհրդարանում։

Նա հայտնել է, որ նախագահի աշխատակազմին արդեն տասը տարի է արգելվում է ծխել։ «Որոշ ժամանակ ես այնտեղ աշխատել եմ։ Գուցե ոմանք գաղտնի ծխում էին։ Սակայն ուզում եմ ասել, որ ծխելու համար տարածք այնտեղ նախատեսված չէր։ Առաջարկում եմ Միլի Մեջլիսի նախասրահում էլ արգելել ծխելը»։