Արքայազն Ուիլյամսի եւ ուղեկցորդուհու ու օդաչուի դուստր Քեյթ Միդլթոնի հարսանիքը երկրի տնտեսությանը կբերի 985 մլն դոլար, ասված է Verdict ընկերության հետազոտության մեջ:

Բրիտանական Asda առեւտրային ցանցն արդեն իսկ սկսել է հատուկ այդ առիթով թողարկված տոնական խմիչքի վաճառքը: Ուիլյամսի հարսանիքի թեմայով ապրանքները 26 մլն ֆունտի շահույթ կբերեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, արքայազն Ուիլյամսի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքը տեղի կունենա 2011 թվականի ամռանը: