Ապրիլի 15-ին երկու գնացք իրար է բախվել Վիեննայի Մայդլինգ թաղամասի երկաթգծային կայարանում։ Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից։

Ավստրիական տպագրության գործակալությունը հայտնում է, որ արտակարգ պատահարի հետեւանքով տուժել է առնվազն երեք մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։