Ապրիլի 17-ին, ժամը 20:56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սիմեոն Երեւանցու փողոցի տներից մեկի պատը կիսով չափ փլուզվել է:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված հողաշեն տան (մոտ 100 քմ) արտաքին պատը մասամբ՝ մոտ 12 քմ. առկա է տան ամբողջական փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: