Համաշխարհային տնտեսության ամենալուրջ սպառնալիքներից մեկը հովանավորչական տնտեսական քաղաքականության որդեգրումն է, որը կարող է հանգեցնել առեւտրային պատերազմի զարգացած տնտեսությամբ երկրների միջեւ, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներ» ապրիլյան զեկույցում, փոխանցում է RNS–ը։
Զեկույցում նշվում է, որ տնտեսական քաղաքականության մեջ «զրոյական գումարով խաղին» քաղաքական աջակցությունը կարող է խաթարել միջազգային առեւտրային հարաբերությունները։
«Լուրջ սպառնալիքներից մեկը հովանավորչության որդեգրումն է, որը կարող է առեւտրային պատերազմի հանգեցնել։ Գլխավորապես զարգացած երկրներում մի քանի գործոններ՝ աճի տեմպերի նվազումը, աշխատանքային շուկաների աշխատանքի խախտումները եւ այլն, ապահովել են քաղաքական աջակցություն տնտեսական քաղաքականության մեջ «զրոյական գումարներով խաղին», որը կարող է խաթարել միջազգային առեւտրային հարաբերությունները ու ընդհանուր առմամբ բազմակողմանի համագործակցությունը»,- ասվում է զեկույցում։
ԱՄՀ-ի տնտեսական աճի կանխատեսումը 2017-ի համար բարձրացվել է մինչեւ 3․5 տոկոս՝ նախորդ տարվա 3․4 տոկոսի համեմատ։ 2018-ին ակնկալվում է մինչեւ 3․6 տոկոսի աճ։
Վերլուծաբանները նշում են, որ զարգացած երկրներից շատերում աճը ցածր է մնում ու բորսային ապրանքներ արտահանողները շարունակում են դժվարություններ ունենալ։




























