Կառավարությունն այսօր` նոյեմբերի 18-ին փոփոխություններ կատարեց ՀԴՄ կտրոնների պարգեւավճարների եւ բոնուսների վճարման կարգերում։ Այսուհետ ՀԴՄ կտրոններով կարելի է շահել ավտոմեքենա։ Ընդ որում՝ յուրաքանչյուր խաղարկության ժամանակ կխաղարկվի 10-ական ավտոմեքենա։
Ըստ Պետեկամուտների պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի՝ բոլոր մեքենաները պարտադիր պետք է խաղարկվեն։ 8 թվի համընկնման դեպքում շահումը կկազմի 1 ավտոմեքենա եւ 1 մլն դրամ, 7 թվի համընկնման դեպքում՝ 1 ավտոմեքենա եւ 100 հազ. դրամ։ Եթե տվյալ խաղարկությունում ոչ ոք 7 կամ 8 թվերով շահում չունենա՝ ապա ավտոմեքենաները կխաղարկվեն 6 կամ 5 թվերի համընկման դեպքերում։
Կառավարության հաջորդ կարեւոր նորարարությունը դրամային բոնուսների դադարեցումն է։ Դրանք եւս կփոխարինվեն ավտոմոբիլների խաղարկմամբ։ Սակայն առայժմ հստակ չէ, թե ինչպես են բոնուսների դիմաց մեքենաները խաղարկվելու։
Սույն փոփոխությունները վերաբերում են հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաեւ 2011 թ. բոլոր կտրոններին։





























