Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 18-ին, 119 մլն դրամ (330 հազ. դոլար) հատկացրեց 11 նոր ծառայողական մեքենաների ձեռքբերման համար։ 2 մեքենա տրվելու է մշակույթի նախարարությանը, մեկական՝ արտակարգ իրավիճակների, տրանսպորտի եւ կապի նախարարություններին, Քաղաքացիական ծառայության խորհրդին, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։ Նոր մեքենաներ կստանան նաեւ Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի եւ Արմավիրի մարզպետարանները։

Մեքենաներից 8-ի արժեքը նախատեսվել է 10 մլն դրամ (մոտ 30 հազ. դոլար), երեքինը (այդ թվում՝ Սյունիքի մարզպետինը)՝ 13 մլն դրամ (մոտ 35 հազ. դոլար)։