«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ Արմեն Հակոբյանն ինքնավնասում է կատարել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, NEWS.am-ը տեղեկացավ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից. «Քերծվածքներ է արել մարմնի տարբեր հատվածներում»:
ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ այդպիսով դատապարտյալը բողոքել է կնոջ եւ երեխայի հետ տեսակցություն թույլ չտալու համար, սակայն, ըստ ՔԿՎ-ի՝ Արմեն Հակոբյանի տեսակցությունների քանակը սպառվել է եւ հենց այդ պատճառով էլ նրան թույլ չեն տվել տեսակցել կնոջն ու երեխային, որը նրան պարզաբանվել է:




























