Արագածոտնի մարզի Զովասար գյուղի մոտ այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել։ Վթարի հետեւանքով մահացել է երկու հոգի եւ վիրավորվել 2-ը:

Մահացածների եւ վիրավորների ինքնությունը պարզ չէ: