2011 թվականի բյուջեի նախագծով սոցիալական ոլորտի ծախսերին կհատկացվի 271,9 մլրդ դրամ ( 750 մլն. դոլար), ինչը կազմում է ընդհանուր ծախսերի 27,23 տոկոսը: Դա 27,6 մլրդ դրամով (76 մլն դոլար) ավելի է, քան 2010 թվականի ցուցանիշից: Այդ մասին հայտնեց սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանը` ներկայացնելով սոցիալական ծախսերը 2011 թվականի բյուջեում:
Նրա խոսքով, ընտանեկան նպաստներին կհատկացվի 39,5 մլրդ դրամ (110 մլն դոլար), ինչը 14,4 տոկոսով գերացանցում է 2010 թվականի ցուցանիշը: Այդ հոդվածի ֆինանսավորման ավելացումը 23,3 հազ. դրամից (64,5 դոլար ) մինչեւ 26,8 հազ. դրամի (75 դոլար) պայմանավորված է գազի սակագնի ավելացմամբ:
Կավելանա նաեւ երեխաների ծննդյան հետ կախված միանվագ նպաստը. առաջնեկի եւ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում կհատկացվի 50 հազ. դրամ (138 դոլար), երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում` 430 հազ. դրամ ( 1190 դոլար):
Եւ ամենակարեւորը, հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձն ավելանալով, 30 հազ. (83 դոլար) դրամից կհասնի 32,5 հազ. դրամի (90 դոլար):
Բացի այդ, 2010 թվականի նոյեմբերից 2,5 հազ. դրամով ( մոտ 7 դոլար) կավելանա կեսաթոշակը` կազմելով 28,1 հազ. դրամ (78 դոլար):
Նշենք, որ 2011 թվականից կսկսվի կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգի ներդրումը: Ընդհանուր առմամբ, 2011 թվականին կենսաթոշակների վճարմանը կհատկացվի 8,5 մլրդ դրամ (23,5 մլն դոլար), ինչը 2 մլրդ դրամով (5,5 մլն դոլար) ավելի է 2010 թվականի ցուցանիշից:
Ապահովագրական կենսաթոշակների վճարմանը կհատկացվի ավելի քան 163,9 մլրդ դրամ ( 455 մլն. դոլար), ինչը 15,9 մլրդ դրամով (44 մլն դոբար) ավելի է 2010 թվականի ցուցանիշից: Սպաների ու նրանց ընտանիքների թոշակներին կհատկացվի ավելի քան 20,7 մլրդ դրամ (57,5 մլն դոլար), ինչը 601,5 մլն դրամով (1,6 մլն դոլար) ավելին է 2010 թվականի ցուցանիշից:
2011 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» խնայողությունների վճարումը. այդ նպատակի համար կհատկացվի 1,6 մլրդ դրամ (4,4 մլն դոլար). 2011 թվականին 34 հազ. մարդ, այդ թվում նաեւ Մեծ Հայրենականի վետերանները կստանան խնայողությունների վճարումներ:





























