Հայաստանի եւ Լեհաստանի քաղաքական հարաբերությունները շատ ակտիվ են զարգանում. երկու երկրների համագործակցությունը կարելի է դրական համարել։ Նոյեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։

Դիվանագետի խոսքով, Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ձեւավորվել են ամուր հարաբերություններ։

Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է այդ հարաբերություններում։ Ռաչինսկին նշել է, որ կան տնտեսական համագործակցության ընդլայնմանը խանգարող պատնեշներ։ «Դրանցից են երկու երկրների աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ հայկական փոքր շուկան»: