Դպրոցների ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար (Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորված) վերապատրաստում անցնել ցանկացողները կարող են դիմել «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Դպրոցների ղեկավարման իրավունքի  (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով  ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։

Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `

1) վերապատրաստման համար դիմում (Ձեւ-1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (Կրթություն առանց սահմանի Հ/Կ-ի ղեկավար` Ռուզաննա Մուրադյան)

2) 3x4 չափի մեկ լուսանկար.

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.

5) անձնագրի պատճենը.

6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).

7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Երեւանում` Գր.Զոհրապի անվան թիվ 43, Ֆ.Նանսենի անվան թիվ 150, Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց-կենտրոններում

ՀՀ մարզերի ներքոհիշյալ դպրոց-կենտրոններում`

Գեղարքունիքի մարզ` Գավառի թիվ 5, Սեւանի թիվ 1, Ճամբարակի թիվ 1, Վարդենիսի թիվ 2,  Մարտունու թիվ 2 դպրոց-կենտրոններում

Արմավիրի մարզ` Արմավիրի թիվ 1 դպրոց-կենտրոնում

Արարատի մարզ` Արտաշատի թիվ 6 դպրոց-կենտրոնում

Լոռու մարզ` Վանաձորի թիվ 5, Ալավերդու թիվ 1, Ստեփանավանի թիվ 3 դպրոց-կենտրոններում

Շիրակի մարզ` Գյումրու թիվ 3 դպրոց-կենտրոնում

Արագածոտնի մարզ` Թալինի ավագ դպրոց, Աշտարակի թիվ 1 դպրոց-կենտրոններում

Վայոց ձորի մարզ`Ջերմուկի թիվ 2 դպրոց-կենտրոնում:

Փաստաթղթերն ընդունվում են  ամեն օր մինչեւ նոյեմբերի 25-ը, ժամը 18.00-ն:

Դասընթացները կսկսվեն նոյեմբերի 29-ից:Վերապատրաստումների տեւողությունը 19 օր է:

Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է` 90 000 դրամ: 

Վճարը ներառում է նաեւ բաշխման նյութեր, ճաշի եւ սուրճի ընդմիջում: