Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանության է արժանացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը»:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունն այդ Ծրագրի վերաբերյալ հասարակությանն առաջարկում է կարծիքն եր ու առաջարկներ ներկայացնել` մինչեւ դեկտեմբերի 15-ը հետեւյալ հասցեներով` Փոստային` Երեւան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ խսիտ քննադատության էր ենթարկել ԿԳ եւ Առողջապահության ոլորտները, դրանք համարելով ամենակոռումպացվածներից մեկը: