Ապրիլի 24-ին, ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 24-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն: