Հայ պատգամավորները մտադիր են հետայսու «զբաղվել» ձկնաբուծությամբ, այսինքն՝ ձկնաբուծության խնդիրներով: Դրա համար պատրվակ է դարձել հայրենի ձկնաբույծների համագումարը, որտեղ բարձրացվել են ոլորտի խնդիրները:

«Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, թե մտադիր են օրինագիծ մշակել ձկնաբուծության մասին, քանի որ դա Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունեցող ոլորտներից է: Նա դիմել է խորհրդարանին՝ լսումներ կազմակերպելու համար: « Որոշ խոշոր գործարարներ, այդ թվում՝ պատգամավորներ եւ կուսակցական ղեկավարներ, աչք են դրել այդ եկամտաբեր բիզնեսի վրա»,- ասել է պատգամավորը:

Իր հերթին, ՀՅԴաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատել է, որ ձկնաբուծության խնդիրներում պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ այդ ոլորտը մեծ հեռանկարներ ունի, ինչը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Սակայն կառավարությունը շատ լկտի քաղաքականություն է վարում ձկնաբույծների նկատմամբ»,- նշել է Մինասյանը:

Ձկնաբույծների խնդիրներով խոստացել են զբաղվել նաեւ կառավարող կուսակցությունների ներկայացուցիչները: