ԱՊՀ երկրների միջեւ առեւտրաշրջանառության ավելացումը փաստում է այն մասին, որ այդ երկրների ղեկավարները ճիշտ են գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների հետ ունեցած նեղ շրջանակով հանդիպմանը:
«Բավական է ասել , որ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն ավելացել է 30 տոկոսով` 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ գործում ենք ճիշտ ուղղությամբ»,-ասել է Պուտինը: Նրա խոսքով, ներկայիս խնդիրը ձեռք բերած ռիթմը պահպանելն է:




























