Հայաստանի նախագահը եւ իշխող կոալիցիան իրենց առջեւ խնդիր են դրել երկրում կոռուպցիայի հարցերով հասարակական քննարկումներ սկսել։ Նման հատկանշական հայտարարությամբ Ազգային ժողովում այսօր` նոյեմբերի 19-ին հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։ Նա նշեց, որ այդ համատեքստում իրենց գործունեությունն են ակտիվացրել վերահսկիչ եւ դատական մարմիները:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի պետական կառուցներում կոռուպցիան այնպիսի սպառնալի չափերի է հասել, որ «պետությունից քամում է բոլոր հյութերը»։





























