Թուրքմենստանը կարողացավ օգնություն ստանալ կասպյան գործընկերներից` «Արեւմուտք-Արեւելք» ստորջրյա գազատարի կառուցման համար: Դրա շնորհիվ երկիրը կարող է դառնալ Եվրոպա գազ արտահանող գլխավոր երկիր, որը կնպաստի Nabucco ծրագրի իրականացմանը; Թուրքմենստանի վարչապետ Բայմուրադ Խոջամուհամեդովը հայտարարել է, որ երկիրը Եվրոպա կմատակարարի 40 մլրդ խմ գազ, սակայն չի նշել, թե երբվանից:

Նախագիծը հնարավորություն  կտա արտահանել թուրքմենական գազը Ադրբեջան, այնտեղից էլ Եվրոպա: