ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հատուկ ծառայությունների՝ ամերիկացիներին գաղտնալսելը պարզաբանելու անհրաժեշտության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բոլորը խոսում են այդ մասին։ Եւ դա պետք է քննարկել։ Ես կարծում եմ, որ խոսքը մեր քաղաքացիներին շատ լրջորեն գաղտնալսելու մասին է», —ասել է նա։

Նրա խոսքով՝ «այդ հարցը պետք է լինի համար մեկը»։ «Մենք պետք է լուծում գտնենք»,-ընդգծել է Թրամփը։