Ադրբեջանի Փադար գյուղում Ալեքսկերովների ընտանիքը ստիպված է օձերի հետ նույն հարկի տակ ապրել: Այս մասին գրում է vesti.az-ը:

«Ընտանիքի հայր Չեմշիր Ալեսկերովը պատմում է, որ մի քանի տարի առաջ տանն օձ է նկատել, իսկ հետո սողունների թիվը սկսել է ավելանալ»,- գրում է պարբերականը:

«Նրա խոսքով՝ չնայած սպանում է օձերին, բայց դրանք չեն հեռանում տնից: Նա նաեւ նշում է, որ գյուղապետարան դիմումներն արդյունք չեն տալիս: Որոշ օձերի երկարությունը 2 մետրի է հասնում»,- նշում է պարբերականը: