ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը` մայիսի 2-ին, հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Սպիտակ տունը: Ամերիկյան վարչակազմի ներկակայացուցիչների խոսքով` զրույցի հիմնական թեման, ամենայն հավանականությամբ, կդառնա Սիրիան:

Հեռախոսազրույցը պետք է տեղի ունենա Մոսկվայի ժամանակով 19:30-ին:

Պուտինի եւ Թրամփի միջեւ այս հեռախոսազրույցը երրորդը կդառնա` վերջինի` պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Այն տեղի կունենա Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին: