Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 3-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկելու է սիրիական կարգավորումն ու տազմատեխնիկական համագործակցության հարցերը, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարող եմ ասել , որ օրակարգում են լինելու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։ Դրանք բավականին զգայուն հարցեր են, դրա համար ես ոչինչ չեմ հավելի»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, արդյոք քննարկվելու են «Էս 400» համալիրների մատակարարումները։
Պեսկովը հավելել է, որ հանդիպման արդյունքներով ծրագրված է մամուլի ասուլիս։
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը հայտնել էր, որ Անկարան չի կարողացել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ մրցունակ գներ ու տեխնոլոգիայի փոխանակություն համաձայնեցնել ՀՕՊ համակարգերի գնման համար ու որպես այլընտրանք դիտարկում է ռուսական Էս-400 զենիթհրթիռային համալիրների ձեռքբերումը։
Ռուսական «Տրիումֆ» Էս 400 համալիրները բազմուղի հեռահար ԶՀՀ են, որոնք սարքավորված են տարբեր հեռահարության մի քանի տեսակի հրթիռներով։ Այդ հրթիռային համալիրը ունակ է խոցել օդային հարձակման բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում օդանավերը, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր։




























