Ռուսական «Գազպրոմ»-ը մտադիր է մասնակցել Իսրայելում բնական գազի ափամերձ հանքավայրերի մշակմանը: Նոյեմբերի 18-ին Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական կոմիտեի նիստ:
Իսրայելական կողմից նիստին մասնակցել է արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, իսկ ռուսական կողմից՝ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: «Գազպրոմի» ներքին գործերի դեպարտամենտի ղեկավար Ստանիսլավ Ցիգանկովը հայտարարել է, որ կոնցեռնը մտադիր է գնել իսրայելական ընկերության արժեթղթերի 50 տոկոսը, որը ափամերձ հանքավայրերի շահագործման թույլտվություն ունի:
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն առաջարկել է ռուսական ընկերությանը միանալ Իսրայելի ջանքերին, եւ հայտնել է, որ կասկած չունի, որ Իսրայելը կարող է շատ բան սովորել՝ օգտագործելով ռուսական փորձը:




























